ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Բարբարոսների» նվերը

«Բարբարոսների» նվերը
06.05.2013 | 14:21

Մայիսի 5-ի երեկոյան արդեն բացահայտ էր` հաղթել է իշխող կուսակցությունը։ Թույլ տվեք ասել` շատ էլ լավ է արել։ Զի դարձյալ որոշիչ գործոն հանդիսացավ ժողովրդական իմաստությունը` չփոխել փորձված թանը անփորձ մածնի հետ։ Տարոն Մարգարյանի աշխատանքը խիստ տեսանելի-շոշափելի է` թեկուզ ավտոբուսային նորանոր ուղեգծերի և գեղաշեն նստարանների տեսքով։ Ամենակարևորը այս հանգամանքն է` երիտասարդ քաղաքապետը ցավում է մայրաքաղաքի համար։ Իսկ սա շա՜տ է կարևոր, ու պիտի հուսալ, որ առաջիկայում կհաղթահարվեն նորանոր մայրաքաղաքային արգելապատնեշներ։ Մի խոսքով, շատերը ունկնդրեցին բազմաբույր կարգախոսները, շնորհակալ եղան, բայց ձայնը նվիրաբերեցին Տարոնին։

Սակայն ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, «Բարև, Երևանի» շտաբներում որոշ մարդիկ մոլագարության աստիճանի ազգային ավանդույթների կրողն են, բնավ երախտամոռ չեն և հակադարձեցին իրենց վստահողներին բավականին արմատական` մայիսի 5-ի կեսգիշերից առաջ, ժամը 23.15-ից սկսվեց հրավառությունը։ Սկսվեց ու շարունակվեց ճիշտ մեկուկես ժամ։ Համենայն դեպս, այսպես էր Աջափնյակ վարչական շրջանում։ Եվ պետք է հատկանշել, բավականին ազնիվ, ես կասեի խենթ ու խիզախ էր մրցակցությունը հաղթողների միջև, թե ով ավելի թունդ կռմբահարի։ Մի խոսքով, դղրդում էին ռեստորանները, որոտում էին բակերը, շեփորում էին տանիքները` «Դուք վստահեցիք, ուրեմն ստացեք» թարմաշունչ կարգախոսի ներքո։ Կեցցե՛ք, բարոյական հաղթանակի պտուղները դեռ լիովին չճաշակած, նախ` ականատեսն էի գործնական, ավելի ստույգ, իրատեսական հաղթանակի, լեղաճաք եղած առնետները խմբերով լքում էին բազմահարկերի նկուղները, և երկրորդ` բավականին հարստացավ բազմաբնույթ եղանակներով հարստահարվող հանրապետության պետական բյուջեն, չէ՞ որ կառավարության որոշմամբ 23.00-ից հետո հրթիռակոծությամբ հանրության անդորրը խախտողները տուգանվում են 100 հազար դրամով։ Իսկ մինչև 23.00-ն կարելի է հանրության նյարդերը սղոցել և հոգին բերանը բերել. կառավարությունն է այսպես որոշել, ի՜նչ կարող ենք անել։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2211

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ